-
15.05.2020|
23:01
Վատիկանում ախտահանում են Սուրբ Պետրոսի տաճարը, պապական բազիլիկի ներսում աշխատողները հատուկ նյութերով մշակում են հոյակերտ շինության բոլոր հատվածները՝ հատակը, սյուները, արձանները:
-
15.05.2020|
22:58
Իշխանությունը կրկին արդարադատությունը իբր բարեփոխելու գործընթացներին է վերադարձել։ Այդպես էլ բոլորին անհայտ մնացած վեթինգը նորից արթնացրել են, բայց էլի իշխանության քայլերի մեջ տրամաբանություն գտնելը չափազանց բարդ գործ է։
-
15.05.2020|
17:05
Գտնում եմ, որ իր ղեկավարած ոլորտում կայանալու անկարողությունը, որը Ս. Գոգյանի հրաժարականի իրական պատճառն է, որևէ բարոյական հիմք չի տալիս, ցեխ շպրտելու ընդունված տրամաբանությամբ, կապել նաև իմ անձի հետ։
-
15.05.2020|
13:24
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին շնորհավորական նամակ է ուղարկել մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա առթիվ:
-
15.05.2020|
13:24
Ասիական զարգացման բանկը կորոնավիրուսի պատճառով 2020-ին համաշխարհային տնտեսության կորուստները գնահատում է 5.8-8.8 տրիլիոն դոլար:
-
15.05.2020|
13:23
Սլովենիայի կառավարությունը պաշտոնապես հայտարարել է երկրի տարածքում կորոնավիրուսի համաճարակի ավարտի մասին՝ դառնալով կորոնավիրուսը հաղթահարած առաջին երկիրը Եվրոպայում: Հայտարարությունն արվել է, երբ երկու շաբաթ շարունակ 2 մլն բնակչությամբ երկրում ամեն օր գրանցվել է կորոնավիրուսով վարակման 7-ից քիչ դեպք:
-
15.05.2020|
13:22
Հունաստանը մայիսի 15-ից կես տարով ստանձնում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը: Աթենքն իր նախագահության ծրագրի առաջնահերթություն է ցանկանում դարձնել մարդու իրավունքների պաշտպանությունը:
-
15.05.2020|
13:21
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ հրապարակային զեկույց Տավուշի սահմանամերձ Բերքաբեր գյուղի գնդակոծության վերաբերյալ:
-
15.05.2020|
13:21
ԱՄՆ-ում կորոնավիրուսի համավարակի պատճառով ևս 3 միլիոն մարդ գործազրկության նպաստի դիմում է ներկայացրել կառավարությանը՝ գործազուրկների ընդհանուր թիվը հասցնելով 36 միլիոնի, հայտնում է The Guardian-ը:
-
15.05.2020|
13:20
Վրաստանում երեկ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք, վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 671-ի՝ ըստ կառավարության տվյալների: Վարակվածներից 383-ն առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից, մահացել է 12 մարդ: